Էնդի Մարրեյը դարձավ Բրսիբենի մրցաշարի հաղթող: Բրիտանացի թենիսիստը եզրափակիչում 6:1, 6:3 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Դոլգոպոլովի նկատմամբ: Հանդիպումը տևեց 1 ժամ 6 րոպե: 24-ամյա թենիսիստի մարզական կարիերայում այս տիտղոսը դարձավ 22-րդը:
Ավստրալական մամուլին տված հարցազրույցում Մարրեյը նշեց.
«Ցավում եմ, որ Ալեքսանդրը վնասվածք է ստացել, բայց, այդուհանդերձ, նա կարողացավ լավ խաղ ցուցադրել:
Իվան Լենդլի գլխավորությամբ սա իմ առաջին մրցաշարն էր: Ես շատ գոհ եմ մեր համագործակցության արդյունքից: Նրա հետ աշխատելն ինձ բավականություն է պատճառում»:











































