Արհեստական բանականության OpenAI ընկերությունն ակտիվ բանակցություններ է վարում ԱՄՆ կառավարությանը 5% բաժնեմաս տրամադրելու վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականը հայտնել է, որ ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը և ղեկավար այլ անձինք նման քայլը դիտարկում են իբրև անհրաժեշտ բաղկացուցիչ մաս մի մեխանիզմի, որը նախատեսում է, որ ԱՄՆ կառավարությունը 5% բաժնեմաս ստանա ամերիկյան առաջատար բոլոր ԱԲ մշակող ընկերություններում։ Այդ ընկերությունների ցանկում կարող են հայտնվել նաև Anthropic-ը, Google-ը և Meta-ն։ Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք նշված ընկերությունները կհամաձայնեն այդ առաջարկին։
Ալթմանի կարծիքով՝ պետական ֆինանսական մասնակցությունը OpenAI-ում լավագույն միջոցը կլինի արհեստական բանականության բումի արդյունքները հասարակության հետ կիսելու համար։
FT-ի աղբյուրների համաձայն՝ բանակցությունները դեռ սկզբնական փուլում են։ Նրանց խոսքով՝ Ալթմանը քննարկումներ է վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, այդ թվում՝ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ։
Այս գաղափարի իրագործման համար կարող է անհրաժեշտ լինել համապատասխան օրենքի ընդունում Կոնգրեսի կողմից։












































