ԵՄ ընդլայման հարցերով պատասխանատու նախկին կոմիսար Գյունտեր Վերհոյգենը ավստրիական թերթերից մեկում տված հարցազրույցում քննադատորեն է մոտեցել եվրոպական այն կառավարություններին, որոնք գտնում են, որ «Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքը ինչ ուզում է լինի, մենք Թուրքիային չենք ուզում տեսնել ԵՄ կազմում»: Նա քննադատել է նաև Ավստրիայի կառավարությանը, որը, ըստ նրա խոսքերի, ավելի է բարդացնում ԵՄ-Թուրքիա հարաբերությունները: «Մենք Թուրքիայի կարիքը ավելի շատ ենք զգում, քան Թուրքիան` մերը»,- եզրակացնում է Վերհոյգենը` սխալ համարելով այն, որ ներկայումս տնտեսական ճգնաժամի պատճառով ԵՄ ընդլայնման քաղաքականությունը հետին պլան է մղվել, այնինչ ԵՄ-ն նոր անդամների կարիք ունի: