Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հիվանդանոցից դուրս է գրվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ 58-ամյա կնոջ մոտ հայտնաբերել էին քաղցկեղ, ուռուցքը հաջողությամբ հեռացվել է, և այսօր նրան հիվանդանոցից դուրս են գրել:
Մասնագետները կարծում են, որ չարորակ ուռուցքը չի տարածվել օրգանիզմում, և նրա առողջական վիճակը կայուն է: