Грузия Online-ի փոխանցմամբ, ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) խորհրդարանական ասամբլեան համաձայնեցրել է 2012 թվականի գործունության պլանը։ Այս մասին հայտարարել է ՎՈւԱՄ-ի խորհրդարանական ասամբլեայում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլթոն Մամեդովը։
Վերջինիս խոսքերով, այս տարի ՎՈւԱՄ-ի քննարկելիք հիմնական հարցերի թվում ընդգրկվել է Nabucco գազատարի նախագծի իրագործումը։ Նա հավելել է, որ այս տարի էներգետիկ անվտանգությունը լինելու է ՎՈւԱՄ-ի խորհրդարանական ասամբլեայի քննարկման հիմնական թեմաներից մեկը։
ՎՈւԱՄ-ի խորհրդարանական ասամբլեան այս տարի քննարկելու է նաև տարածաշրջանի «սառեցված» հակամարտությունների կարգավորման ուղիները։
Հիշեցնենք, որ 2012-ի հունվարի 1-ից ՎՈւԱՄ-ի նախագահությունը ստանձնել է Ադրբեջանը։






































