Ջոզեֆ Քենեդի Երրորդը` ԱՄՆ սենատոր Ռոբերտ Քենեդու թոռը, հայտարարել է, որ մտածում է Կոնգրեսում առաջադրվելու մասին:
31-ամյա Քենեդին հայտնել է, որ հրաժարական է տալիս Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում գտնվող Middlesex District-ի փաստաբանական գրասենյակում զբաղեցրած դատախազի պաշտոնից, քանի որ մտադիր է առաջադրվել Կոնգրեսում: Նրա աշխատանքային վերջին օրը կլինի երկու շաբաթից:
Որպես Մասաչուսեթսը ներկայացնող պոտենցիալ թեկնածու՝ Քենեդին ամենայն հավանականությամբ կփոխարինի Բարնի Ֆրենկին, ով Կոնգրեսում է 1980 թվականից սկսած:
Daily Mail-ը հաղորդում է, որ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ սենատոր Ֆրենկը թոշակի անցնելու մասին հայտարարել էր անցած տարվա նոյեմբերին:








































