ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Սևիլիա»-ն 28-ամյա կիսապաշտպան Խոսե Անտոնիա Ռեյեսի հետ կնքել է 3.5 տարվա պայմանագիր, իսկ «Ատլետիկո»-ին խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել է 3.5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ իր ֆուտբոլային կարիերան Ռեյեսը սկսել է «Սևիլիա»-ում, որի կազմում անցկացրել է 86 խաղ և խփել 21 գնդակ: 2004 թվականին իսպանացին տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»: Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Ռեյեսը մասնակցել է 21 հանդիպման և խփել 4 գոլ:





































