Հայտնի ջազ երգչուհի Էտտա Ջեյմսը, ով արյան հիվանդությամբ է տառապում, հեռացել է հիվանդանոցից: Այս մասին հայտնում է France presse գործակալությունը:
Ներկայումս երգչուհու վիճակը գնահատվում է կանոնավոր:
Հիշեցնենք, որ 2011 թվականին արևմտյան ԶԼՄ-ները հայտնում էին, որ 73-ամյա երգչուհին տառապում է լեյկիմիա, հեպատիտ C և երիկամների հիվանդություններով: 2011 թվականի դեկտեմբերի 21-ին նա տեղափոխվել էր Լոս-Անջելեսի հիվանդանոցներից մեկը:
Նշենք, որ ամբողջ կյանքում երգչուհին պայքարել է հերոինից կախվածության դեմ և ունեցել է ճարպակալություն:
Էտտա Ջեյմսը երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի:







































