Եմենում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի: Նրանք պահանջում են նախագահի հրաժարական և երկրում նախագահական նոր ընտրությունների անցկացում: Այս մասին գրում է BBC-ն:
Ուրբաթօրյա աղոթքից հետո ցուցարարները կառավարությունից պահանջել են ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, որոնք մեղադրվում են հակակառավարական գործողությունների մեջ:
Նշենք, որ Ալի Աբդուլլա Սալեխը պետք է մեկներ ԱՄՆ` բուժվելու, սակայն հետաձգել է իր այցելությունը: Նախագահի այս քայլը ժողովրդի մոտ կասկած է առաջացրել, որ նա կարող է չհեռանալ իր պաշտոնից:









































