Իրանի քաղաքականության ռազմավարական ուղղություններից մեկը Ադրբեջանի հետ հարաբերություններն են,- այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարի օգնական, Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Ալիրզա Բիգդելին,- հաղորդում է Тrend գործակալությունը` հղում անելով İRNA գործակալությանը:
«Հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը երկու երկրների շահերից է բխում: Ոչ մի գործոն չի կարող խոչընդոտել բարեկամ երկու երկրների հարաբերություններին»,- ասել է Բիգդելին:
Նրա խոսքով` Ադրբեջանի և Իրանի պետական այրերը հետաքրքրված են երկու երկրների միջև հարաբերությունների խորացմամբ, և նրանց ցանկության վրա չեն կարող ազդեցություն ունենալ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում երկու երկրների սահմաններից դուրս:







































