News Georgia-ի փոխանցմամբ՝ հնգամյա ընդմիջումից հետո երեկ վերաբացվել է Թբիլիսիի կրկեսը։ Այնտեղ տեղի է ունեցել ամանորյա ներկայացում, որին մասնակցել են ինչպես Վրաստանի ներկայացուցիչները, այնպես էլ Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից ժամանած հյուրերը։
Նշվում է, որ ամանորյա հեքիաթը Թբիլիսիի կրկեսում տևելու է մինչև հունվարի 20-ը։ Այդ ընթացքում օրական լինելու է երկու ներկայացում՝ տեղական ժամանակով ժամը 12.00-ին ու 15.00-ին։








































