2011 թ. երրորդ եռամսյակում, 2010 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, ՀՀ ՀՆԱ-ն աճել է 6.5%-ով՝ կազմելով 1 տրլն 157 մլրդ 924.1 մլն դրամ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ 2011 թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 40.1%-ով, իսկ առաջին եռամսյակի համեմատ՝ 36.4%-ով:
Հիշեցնենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՆԱ աճը կազմել է 3.9%, իսկ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 1.2%:










































