Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրան այցելած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հիմնականում անդրադարձել է Սիրիայի խնդրին։ Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան անհանգստացած է սիրիական զարգացումներից:
«Մենք շատ կցանկանայինք, որ Սիրիայի կառավարությունը բարի կամք ցուցաբերեր սեփական ժողովրդի պահանջների նկատմամբ, երկրում դադարեցներ արյունահեղությունն ու լարվածության մեծացումը։ Մենք կցանկանայինք, որ Սիրիայում տեղի ունենային ժողովրդի աջակցությունը վայելող փոփոխություններ։
Մենք վստահ ենք, որ Իրանը կարող է լավ խորհրդատու լինել սիրիական կառավարության համար՝ մեկ անգամ ևս հիշեցնելով սեփական ժողովրդի առջև ստանձնած պարտականությունների մասին»,- ասել է Դավութօղլուն։










































