Հետազոտողները գտնում են, որ միջին տարիքի մարդիկ իրենց հիշողության կորստի պատճառ չեն կարող համարել կանաբիս ծխելու սովորությունը:
Daily Mail-ը գրում է, որ Լոնդոնի King’s College-ի գիտնականներն անգամ պարզել են, որ կանաբիսը լավացնում է ուշադրության կենտրոնացվածությունը` չնայած, որ դրա երկար օգտագործումը կարող է և վնասակար լինել:
Ուսումնասիրության ընթացքում հետազոտվել են 9000 50-ամյա բրիտանացիներ, և ապացուցվել է, որ այն մարդիկ, ովքեր օգտագործել են անօրինական թմրադեղեր, անգամ ավելի լավ հիշողություն և մտավոր ունակություններ ունեն, քան նրանք, ովքեր երբեք թմրադեղեր չեն օգտագործել: Հետազոտության արդյունքները տպագրվել են American Journal of Epidemiology ամսագրում։
Հետազոտության գլխավոր հեղինակ Ալեքս Դրեգանը հայտնում է, որ չնայած շատ ուսումնասիրություններ ապացուցել են, որ կանաբիսի կամ կոկաինի ազդեցության պատճառով կարող է հիշողության կորուստ առաջանալ, նոր հետազոտությունն ապացուցում է, որ դա կարող է միայն ժամանակավոր բնույթ կրել, և որ իրականում նման թմրանյութերի օգտագործումը չի ազդում մարդկանց մտավոր ունակությունների վրա:









































