«Պորտու»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ բրազիլական «Սանթոս»-ի պաշտպան Դանիլոն տեղափոխվել է պորտուգալական ակումբ:
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ կողմերը համաձայնության էին եկել դեռ անցած ամառ, սակայն իր նոր թիմ խաղացողը կտեղափոխվի ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո:
Դանիլոյի պայմանագիրը «Պորտու»-ի հետ նախատեսված է մինչև 2016 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո: Պաշտպանի տրանսֆերի դիմաց «Սանթոս»-ը ստացավ 13 մլն եվրո:











































