American Cancer Society-ի ամենամյա զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ում քաղցկեղի պատճառով մահացության դեպքերը 2004-2008 թվականներին նվազել են` 1.8 տոկոսով տղամարդկանց և 1.6 տոկոսով կանանց շրջանում: Քաղցկեղի վիճակագրության վերաբերյալ զեկույցը հրապարակվել է չորեքշաբթի օրը:
Զեկույցի համաձայն՝ քաղցկեղի ախտորոշման և բուժման ձևերի բարելավման շնորհիվ 1990 թվականից սկսած՝ կանխվել են մեկ միլիոնից ավելի մահացության դեպքեր:
Բայց հետազոտողները նաև հայտնում են, որ վերջին տասնամյակում քաղցկեղի նոր 7 տեսակներ են հայտնաբերվել:
Reuters-ը գրում է, որ քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող խումբը կանխատեսել է, որ այս տարի 1.638.910 մարդու մոտ կախտորոշվի քաղցկեղ, և 577.190 մարդ քաղցկեղի պատճառով կմահանա: