Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը 6:2, 6:3 հաշվով ջախջախեց Գրեգ Ժեմլին և դուրս եկավ Դոհայի մրցաշարի քառորդ եզրափակիչ: Մրցավեճից հետո ATP-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում աշխարհի երրորդ ռակետը նշեց.
«Վատ եղանակի պատճառով խաղից չհիասթափվելը շատ կարևոր է: Նախկինում ինձ համար շատ դժվար էր խաղալ քամոտ եղանակին, սակայն հիմա դա ինձ չի խանգարում: Լավ հանդիպում անցկացրի և գոհ եմ իմ ցույց տված արդյունքից»:
Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաև իսպանացի թենիսիստ Ալբերտ Ռամոսը, քանի որ նրա հակառակորդը` Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքս Բոգոմոլովը, վնասվածքի պատճառով չկարողացավ դուրս գալ կորտ: