Հունվարի 3-ին` ժամը 22.00-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 1972 թ. ծնված Արամ Մարգարյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1963թ. ծնված Արմեն Հարությունյանը:
Վերջինս հունվարի 4-ի գիշերը ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կատարվում է քննություն: