Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հունվարի 3-ին լքել է Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիթ Բինը։
ԱՄՆ Սենատն այդպես էլ չհաստատեց Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը, ինչի արդյունքում Բրայզայի լիազորությունների ժամկետի սպառումից հետո նա ստիպված էր լքել Ադրբեջանը։
Այժմ ԱՄՆ դեսպանի լիազորությունները ժամանակավորապես կատարելու է Ադամ Սթերլինգը։










































