Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը սիրիական իշխանություններին կոչ է արել ազատ արձակել իրանցի ինժեներներին, որոնց առևանգել էին նախորդ տարվա դեկտեմբերին.
«Մեր ունեցած վերջին տվյալներով՝ իրանցի ինժեներները ողջ են։ Մենք քայլեր ենք ձեռնարկում նրանց ազատման ուղղությամբ»։
Նշվում է, որ իրանցի ինժեներներն աշխատելիս են եղել Սիրիայի արևմուտքում ընկած Հոմս քաղաքի էլեկտրակայանում, երբ զինված անձանց խումբն առևանգել է նրանց։ Դրա պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Սիրիայում շիիզմի տարածման դեմ հանդես եկող շարժումը»։
Վերջինիս ներկայացուցիչները նախորդ շաբաթ նամակ էին հղել Դամասկոսում գտնվող Իրանի դեսպանատուն՝ առաջ քաշելով մի շարք նախապայմաններ, որոնց իրագործման դեպքում իրենք պատրաստ են բաց թողել իրանցի ինժեներներին։ Խոսքն Իրանի կողմից Սիրիայի կառավարության ու «Հըզբոլլահ»-ի լիբանանյան շիայական շարժմանն աջակցելուց հրաժարվելու մասին է։









































