Նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է մեծացնել երիտասարդների՝ ամառային աշխատանք գտնելու հնարավորությունը:
Սպիտակ տունը հայտարարել է, որ, հանրային սեկտորի օգնությամբ, մյուս ամառ իրենք պատրաստվում են 180,000 նոր աշխատատեղ բացել երիտասարդների համար և դեռ հույս ունեն այդ թիվը 10,000-ով ավելացնել:
Associated Press-ի հաղորդմասբ՝ նախագահ Օբաման ասել է, որ երիտասարդների շարունակական գործազրկության դեպքում կառավարությունը պետք է ամեն ինչ անի նրանց աշխատելու հնարավորություն տալու համար:
Սա նախագահի We Can’t Wait նախաձեռնությունն է:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, սակայն, հայտնել են, որ նախագահ Օբաման օգտվում է այնպիսի ընկերություններում բացվող աշխատատեղերից, ինչպիսին, օրինակ, Bank of America-ն է, որոնք, այսպես թե այնպես, բացվելու էին:









































