РБК-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանել, որոնցից գլխավորը լինելու է իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք դնելը.
«Հուսով եմ, որ մենք կհանգենք այդ որոշմանը։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր գործընկերներին ներկայացնենք նավթի այլընտրանքային աղբյուրներ»։
Ակնկալվում է, որ այդ որոշումը կայացվելու է հունվարի 30-ին, երբ Բրյուսելում կհավաքվեն ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները։ Փորձագետները նշում են, որ ԵՄ-ին իրանական նավթի արտահանումն ապահովում է այդ երկրի ՀՆԱ-ի մինչև 17 տոկոսը։