Հունվարի 5-ի գիշերը Նյու Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է հնդկակական Hindustan Times թերթը, կրակը հանգցնելու համար դեպքի վայր է ժամանել 22 հրշեջ:
Իշխանությունները հրդեհը գնահատել են «միջին» մակարդակի: Հնարավոր հետևանքների, ինչպես նաև վնասի չափի մասին ոչինչ չի հաղորդվում:
Associated Press-ը, վկայակոչելով հրշեջ ծառայությունների ներկայացուցիչներին, գրում է, որ հրդեհը չեզոքացնելու համար պահանջվել է ավելի քան 3 ժամ: Բացի այդ, ըստ գործակալության տեղեկությունների, հրդեհը ոչնչացրել է օդանավակայանում բեռնաթափման սպասող ապրանքները, վնասվել են մի քանի ավիաընկերությունների գրասենյակներ:
Հրդեհի պատճառները պարզվում են:










































