Տեխասում ոստիկանները սպանել են 15-ամյա դեռահասին:
Mignews.com-ը գրում է, որ որ այս դեպքը տեղի է ունեցել Բրաունսվիլ քաղաքի ուսումնական հաստատությունում:
Ոստիկանությանը զանգահարել են ու զգուշացրել, որ դպրոցում զինված մարդ կա: Ոստիկանությունը ժամանել է և, դպրոցի միջանցքում նկատելով ենթադրյալ կասկածյալին, կրակ է բացել: Արդյունքում ոստիկանները սպանել են 15-ամյա դպրոցականին:
ԱՄՆ-ի կառավարությունը հետաքննություն է սկսել՝ ոստիկանների պահվածքը բացահայտելու ու մեկնաբանելու համար:










































