Էրիկա անունով կինը պնդում է, որ PayPal-ը eBay-ի գնորդից պահանջել է ոչնչացնել իր թանկարժեք ջութակն այն բանից հետո, երբ գնորդը հայտնել է, որ ջութակը կեղծ է:
Էրիկան հայտնում է, որ իր հին ֆրանսիական ջութակը վաճառել է կանադացի գնորդին՝ 2500 դոլարով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, գնորդն այնուհետև հայտնել է, որ ջութակը կեղծ է եղել և փոխհատուցում է պահանջել: Բայց Էրիկան պնդում է, որ որպեսզի իր գումարը հետ ստանա, գնորդը ստիպված է եղել ջարդել ջութակը և ուղարկել ջարդված ջութակի նկարը՝ որպես ապացույց:
Էրիկան ասում է, որ մի քանի անգամ դիմել է PayPal-ի ներկայացուցիչներին, բայց նրան հայտնել են, որ իրենք իրավունք ունեն ջարդել կամ ոչնչացնել այն ապրանքը, որը կեղծ է համարվում:












































