Ի պատասխան ամերիկյան համակարգչային Battlefield 3 խաղի՝ Իրանում ստեղծվել է Iranian Guards խաղը: Այս մասին գրում է իրանական FARS գործակալությունը:
Ամերիկյան խաղի սյուժեում Իրանի մայրաքաղաք Թեհրանը ենթարկվում է հարձակման:
Իրանի մասնագետների ստեղծած Iranian Guards խաղի անվանումը թարգմանաբար նշանակում է Իրանի պաշտպանները:
Իրանական խաղի հեղինակները նշել են, որ խաղը թույլ կտան իրականացնել նաև PS3 (playstation) և Xbox360-ներով:









































