Նորվեգիայի հոգեբան մասնագետները Անդերս Բրեյվիկին ճանաչել են հոգեպես առողջ:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը գրում, որ երեք հոգեբաններ ու մի հոգեբույժ ստուգումներ են ացկացրել և Իլի բանտում գտնվող Բրեյվիկին ճանաչել են առողջ: Բժիշկները համոզված են, որ ահաբեկիչը հոգեպես կայուն վիճակում է գտնվում և բուժման կարիք չունի:
Վերջին ստուգումների արդյունքներն ամբողջովին հակասել են դատական բժիշկների հրապարակած արդյունքներին: Վերջիններիս ուսումնասիրության համաձայն՝ Բրեյվիկը տառապում է պարանոդալ շիզոֆրենիայով:
Բրեյվիկն ինքը համաձայն չէ հոգեբանների ախտորոշման հետ և պահանջում է, որ իրեն ստուգեն Ճապոնիայի մասնագետները: