Միասեռական կանանց զույգը հայտնվել է տարօրինակ դրության մեջ, երբ որոշել է բաժանվել:
Նրանք այժմ դատարանում փորձում են որոշել խնամակալության հարցը` ցանկանալով ապացուցել, որ իրենցից յուրաքանչյուրը հանդիսանում է երեխայի իրական մայրը:
Զույգի բաժանումից հետո, կանանցից մեկը պնդում է, որ երեխան իրենն է, քանի որ երեխայի ձևավորման համար ձվաբջիջն ինքն է տրամադրել: Սակայն նրա զուգընկերուհին էլ հայտնում է, որ քանի որ ինքն է ծննդաբերել երեխային, ապա հենց ինքն էլ երեխայի իրական մայրն է:
Daily Mail-ը գրում է, որ դատարանը դեռևս չի կարողանում որոշում կայացնել, քանի որ դատավորները հենց իրենք տարբեր կարծիքներ ունեն դեպքի վերաբերյալ:
Միակ մարդը, ով խնդիրներ չի առաջացնում, երեխայի հայրն է։ Նա ներկա չի գտնվել դատավարությանը, քանի որ սերմնաբջիջը տրամադրելիս հայտնել է, որ երեխայի հետ կապված ոչ մի իրավունք չունի:










































