Գարնանը Վրաստանում կբացվեն մարզային խոշոր հիվանդանոցներ. այսօր` 2012 թվականի կառավարության առաջին նիստում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:
Գիլաուրիի խոսքով` հիվանդանոցները կլինեն 70-100 տեղանոց և կբացվեն Փոթիում, Թելավիում և այլ քաղաքներում:
Վրաստանի վարչապետը նաև անդրադարձել է 2012 թվականի կառավարության առաջնահերթություններին: Ըստ նրա` տարվա գլխավոր առաջնահերթությունը բնակչության սոցիալական աջակցության փաթեթն է, մասնավորապես ակնկալվում է կենսաթոշակների բարձրացում, կրթության, գյուղատնտեսության ոլորտների զարգացում:










































