2012 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ ակնկալիք չպետք է ունենալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքով՝ ԼՂՀ խնդրի կարգավորման տեսանկյունից այս տարին մյուսներից ոչնչով չի տարբերվելու: «Պարզապես Արցախը, գտնելով ռազմավարական կենտրոնում, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով կարող է հայտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,- նկատեց Ժիրայր Սեֆիլյանը:










































