Ամերիկացի դերասանուհի Ջոդի Ֆոսթերը Բևերլի Հիլզում գտնվող իր առանձնատունը վաճառել է 8,3 միլիոն դոլարով: Այս մասին հայտնում է The Los Angeles Times թերթը:
Տունը կառուցվել է 1949 թվականին: Վերանորոգման աշխատանքներից հետո տան ընդհանուր մակերեսը գերազանցել է 510 քառակուսի մետրը: Այն ունի յոթ ննջասենյակ, ութ լոգասենյակ և մեկ հանգստի սենյակ: Հարակից տարածքում 0,4 հա-ի վրա կառուցված է հյուրերի համար նախատեսված տունը` երկու ննջասենյակով, լողավազանով և թենիսի դաշտով:
Պարբերականի հաղորդմամբ՝ առանձնատունը 9,975 դոլարով վաճառքի է հանվել 2011 թվականի ապրիլին: Ֆոսթերը 8,1 միլիոն դոլարով այն գնել էր 2005 թվականին:











































