Վրաստանում հունվարի 1-ից սկսել են գործել վառելիքի նոր չափանիշներ:
Ըստ Նավթամթերք ներմուծողների միության` նոր չափանիշները կգործեն 2012-2014թթ., որոնց համաձայն` կորոշվեն կապարի, բենզոլի, արոմատիկ ածխաջրածինների և ծծմբային վառելիքի բաղադրությունները:
Այս որոշման արդյունքում Վրաստանն ավելի կմոտենա ԵՄ չափանիշներին:
Ինչպես հավաստիացրել է միության նախագահ Վանո Մտվրաշվիլին` վրացական շուկայի գործող ներկրողներն արդեն պատրաստ են անցում կատարել նոր չափանիշներին:








































