Մոլախաղերով տարված շուրջ 16 հազար բելգիացիներ պաշտոնապես խնդրել են Բելգիայի տարածքում փակել իրենց մուտքը խաղատներ: Այս մասին հաղոդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Բելգիայի մոլախաղերի հանձնաժողովին:
Հանձնաժողովը նշել է, որ աճել է մոլախաղերի նկատմամբ պաթոլոգիկ հակվածություն ունեցող մարդկանց թիվը, որոնք կամավոր խնդրում են արգելափակել իրենց մուտքը խաղատներ:
2011 թ. այդպիսի խնդրանքով հանձանժողովին դիմել էր շուրջ 13 հազար խաղամոլ:
Բելգիայում 2011 թ. հունվարի 11-ից գործում է օրենք, ըստ որի՝ խաղամոլությամբ տառապողի ընտանիքի անդամներից մեկի կամ նրա բժշկի դիմումի համաձայն, կարող է արգելվել նրա մուտքը խաղատուն:
Այս պահին արգելքի այդ ձևը կիրառվում է միայն մեկ տասնյակ մարդու նկատմամբ: