Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնը հարցում է անցկացրել, թե Ռուսաստանի բնակիչներն ում են համարում իրենց հասարակության էլիտան:
Ինչպես հաղորդում է BBC-ն, վարկանիշային աղյուսակը գլխավորել է վարչապետ Վլադիմիր Պուտինը. նրա օգտին է արտահայտվել հարցվածների 58%-ը: Այնուամենայնիվ, անցյալ տարվա համեմատությամբ Պուտինի վարկանիշն ընկել է. 2010 թ. նա հավաքել էր ձայների 71%-ը:
Պուտինին հաջորդում է նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ 42% ձայնով: Նրան հետևում են Ալլա Պուգաչովան (19%), Վլադիմիր ժիրինովսկին, Գենադի Զյուգանովը և Միխայիլ Պրոխորովը՝ յուրաքանչյուրը 12-ական % ձայնով:
Ռուսական հասարակության էլիտայի առաջին տասնյակը եզրափակում են պատրիարք Կիրիլը և երգիչ Ֆիլիպ Կիրկորով (յուրաքանչյուրը 9%):








































