Բրազիլիայում ամանորյա և սուրբծննդյան տոներին ավտոճանապարհային պատահարների զոհ է դարձել 460 մարդ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի ճանապարհային ոստիկանությանը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ վթարների թիվը կրճատվել է 11 տոկոսով, իսկ ճանապարհներին մահացությունը՝ 18 տոկոսով:
Գերատեսչության տվյալներով՝ դեկտեմբերի 16-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում երկրի ճանապարհներին տեղի է ունեցել 380 վթար, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, իսկ 6121 մարդ էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:








































