Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Իրան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո ծառայությունը։ Իրանում Դավութօղլուն հանդիպում է ունենալու իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ։
Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմանի, տարածաշրջանային ու միջազգային հարցեր։ Վերջիններիս թվում նշվում են Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը և այլն։
Նշվում է, որ 2011 թվականի հուլիսի 10-11-ը Դավութօղլուն այցելել է Թեհրան, իսկ Սալեհին պատասխան այցը դեպի Անկարա իրականացրել է 2011 թվականի հոկտեմբերի 21-ին։











































