Ցանկացած մարդ մրսածության պատճառով կարող է կորցնել ձայնը: Բայց երբ նման բան պատահեց Բեթի Լոու Թրուֆանթի հետ, նա չկարողացավ վերականգնել ձայնը գրեթե 30 տարի:
Եվ միայն այժմ՝ 80 րոպե տևած վիրահատությունից հետո, տիկին Թրուֆանթը նորից կարողանում է խոսել:
«Նրա ձայնն այնպես էր վնասվել, որ այն գրեթե չեր լսվում»,– հաղորդում է Daily Mail-ը՝ հավելելով, որ այժմ նրա թոռնիկը վերջապես կկարողանա առաջին անգամ լսել տատիկի ձայնը:
Տիկին Թրուֆանթի մղձավանջը սկսվել էր 1982 թվականին, երբ նա մրսածության պատճառով կորցրել էր ձայնը և հույս էր ունեցել, որ այն կվերականգնվի նորմալ ճանապարհով:
Բայց պարզվում է, որ վիրուսի պատճառով վնասվել էր, նրա ձայնալարերից մեկը, որը նշանակում էր, որ կինը չի կարող խոսել: Եվ միայն 64 տարեկանում Թրուֆանթը նորից կարողանում է լսել իր սեփական ձայնը:












































