Ռոման Աբրամովիչի ամանորյա հավաքույթը շոուբիզնեսի տարվա մեծագույն իրադարձություններից մեկն է: Բայց, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այս տարի հավաքույթին հրավիրված հյուրերի ցանկին նայելիս կարելի էր ենթադրել, որ հրավիրված մեծահարուստների զուգընկերուհիների համար հատուկ «տարիքային սահմանափակում էր նշանակված»:
40-ամյա ռուս օլիգարխը հավաքույթին ներկայացել էր իր 30-ամյա զուգընկերուհի Դաշա Ժուկովայի հետ, սակայն հյուրերի մեծ մասը հավաքույթին ներկայացել էին իրենց դեռ ավելի երիտասարդ ընկերուհիների հետ:
Հյուրերի թվում էին ԶԼՄ-ների մեծահարուստ ներկայացուցիչ, 80-ամյա Ռուփերթ Մուրդոքն՝ իր 43-ամյա կնոջ հետ, երաժշտության արքա, 54-ամյա Ռուսել Սիմոնսն` իր 35-ամյա դերասանուհի ընկերուհու` Մելիսա Ջորջի հետ, 67-ամյա Ջորջ Լուկասն` իր 42-ամյա զուգընկերուհու` Մելոդի Հոբսոնի հետ և այլք:
Շաբաթ օրը տեղի ունեցած հավաքույթին ներկա էին ավելի քան 400 հյուրեր:
























































