Սուդանի իշխանությունները երկուշաբթի օրը փակել են երկրի խոշորագույն իսլամիստական կուսակցությանը պատկանող թերթը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Անվտանգության ուժերը ներխուժել են al-Rai al-Shaab օրաթերթի խմբագրության շենք, որը պատկանում է Hassan al-Turabi կուսակցությանը: Ըստ կուսակցության ներկայացուցչի՝ զինվորականները հայտարարել են, որ թերթի թողարկումը կանգնեցվել է, իսկ նրա ողջ ունեցվածքը բռնագրավվել:
«Նրանք մեզ չեն ասել, թե ինչու է նման որոշում կայացվել: Ներկա պահին նրանք շրջափակման մեջ են վերցնում շենքը: Մենք կարծում ենք, որ դա կապված է այն բանի հետ, որ կառավարությունը չի կարողանում իրեն ենթարկել մամուլը»,- ասել է թերթի մամլո քարտուղար Նաջի Դահաբը:










































