Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում բախումներ են սկսվել՝ նախկին աշխարհազորայինների և նոր կառավարության զորքերի միջև: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մանրամասներ դեռ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ աշխարհազորայինները փորձել են զբաղեցնել գնդապետ Քադաֆիի հետախուզական ծառայությունների շենքը:
Կառավարությունն այնտեղ զորքեր է ուղարկել, որպեսզի սաստի հարձակվողներին:
Զոհերի մասին չի հաղորդվում: Տեղի բնակիչները պատմում են, որ քաղաքում լսվում է հրետանային հրաձգություն:








































