2011 թվականը 2010-ից կառանձնանա նրանով, որ ՀՀ արտահանման ծավալների աճը կկազմի 21-22%: Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արդյունաբերության ոլորտում 930 մլրդ դրամի ծավալ կկարողանանք ակնկալել, թեև շինարարության ծավալները 2011-ին նվազեցին. «Ուրախալի է, որ արդյունաբերական ապրանքների աճ կա և ՀՆԱ-ում մոտ 25% կկազմի»:
Նա կարևորեց պետության կողմից արդյունաբերության քաղաքականության նկատմամբ սկզբունքային նոր դրսևորումները, որը կհանգեցնի նրան, որ պետությունը կճանաչի արդյունաբերությունը որպես գերակա ուղղություն: Վազգեն Սաֆարյանը կարևորեց նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության շարունակականությունը:
«Սա հեղափոխական մոտեցում է, քանի որ մինչ հիմա կառավարությունը հետևում էր ԱՄՀ մոտեցումներին, որ չի կարելի միջամտել բիզնեսին»,- ասաց Սաֆարյանը:









































