Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հունվարի 1-ից ՎՈւԱՄ-ի նախագահությունը փոխանցվեց Ադրբեջանին, որը մեկ տարի կղեկավարի կազմակերպությունը:
Ինչպես հայտնում է APA-ն, Ադրբեջանի նախագահության առաջնահերթությունների շարքում կլինեն կազմակերպության անդամ երկրների տարածքներում հակամարտությունների կարգավորումը, իրավապահ ոլորտում համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում համատեղ գործունեությունը, տնտեսության ոլորտում` ՎՈւԱՄ-ի շրջանակներում միջխորհրդարանական համագործակցության զարգացումը:
Հիշեցնենք, որ Վիլնյուսում դեկտեմբերի 7-ին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցած ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անդամ երկրների արտգործնախարարների նիստում որոշում ընդունվեց, որ 2012 թվականի հունվարի 1-ից Մոլդովան ՎՈւԱՄ-ի նախագահությունը կփոխանցի Ադրբեջանին։










































