ՀՀԿ պատգամավոր, Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն Ամանորի կապակցությամբ ժողովրդին ցանկանում է հաջողություն, խաղաղություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ամեն մի հայ իր մեջ կրում է հազարավոր տարիների իր պապերի գենը:
«Այդ քաղաքացին պետք է հասկանա, որ որպեսզի վաղը ուժեղ պետություն ունենա, պետք է այդ հազարավոր տարիների գենը տեղափոխի, որովհետև այդ հազարավոր տարիների գենի մեջ պետականության բաղադրիչը բացակայել է, ու հիմա այդ գենի մեջ պետք է մտցնենք պետականության բաղադրիչը ու տեղափոխենք ևս հազար տարի»,- ասաց Հ. Հակոբյանը:









































