«Կարին» ավանդական երգի-պարի համույթը, շնորհավորելով բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, հրավիրում է հունվարի 6-ին Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգին:
Համերգը կանցնի միայն ազգային երգերի և պարերի ներքո:
Տոնակատարությունը կվարի Կարին համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Կարինի ելույթը կսկսվի ժ. 22:00-ին :
«Սկսենք տարին մեր ավանդական պարաշրջանում և թող ամբողջ տարին անցնի ազգային հնչյունների ուղեկցությամբ»,- հայտարարում են «Կարինի» անդամները:








































