Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը փետրվարի 9-19-ը կայանալիք 62-րդ Բեռլինի կինոփառատոնում կստանա պատվավոր «Ոսկե արջ» մրցանակ: Այս մասին հաղորդվում է փառատոնի պաշտոնական բլոգում:
«Մենք անհավատալի ուրախ ենք, որ հնարավորություն ունենք պատվավոր «Ոսկե արջ» մրցանակ շնորհել ադպիսի առաջատար դերասանուհու՝ միջազգային մակարդակի աստղի: Մերիլ Սթրիփը հիանալի, բազմակողմանի կատարող է, որը հեշտությամբ անցնում է ողբերգականից երգիծականի»,- մեկնաբանում է Բեռլինալեի ղեկավար Դիտթեր Կոսլիկը:
Մերիլ Սթրիփը «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների բազմակի դափնեկիր է:










































