Թող այս տարի ուժային կառույցներում անօրինականություններ չլինեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի ամանորյա բարեմաղթանք հղեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը` ցանկանալով, որ 2012-ին չլինեն անօրինականություններ, և մարդիկ դրանց զոհը չդառնան:
Անդրադառնալով մարդու իրավունքների ոլորտում անցնող տարվա ձեռքբերումներին և կորուստներին`ցավով նշեց, որ ձեռքբերումներ չկան, իսկ կորուստները բավականին շատ են: Նա մասնավորապես մատնանշեց մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը ՀՀ բանակում, ոստիկանություն-հասարակություն հարաբերություններում: