Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ահա և պատմություն է դառնում 2011 թվականը:

Նոր տարին ընտանեկան տոն է: Տասներկուսի զարկերի հետ մենք մտովի ամփոփում ենք անցածը և բաժակ բարձրացնում` նայելով իրար աչքերի մեջ: Ընտանիքներում, ինչպիսի սեղանների շուրջ էլ դիմավորենք նոր տարին, իրար նեցուկ լինելու խոստում կա յուրաքանչյուրիս մտքում: Երկիրն էլ մեր բոլորի ընտանիքն է: Որտե՞ղ ենք դնում վերջակետ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում նոր տարվա սահմանագիծը:

Իմ հարազատ երկրի մեծ ընտանիքի սիրելի՛ անդամներ, մենք ընդհանուր շատ ավելին ունենք, քան կարծում ենք: Որքան էլ տարբեր կողմերից նայենք, մեկ է` մեր նպատակները նույնանում են, երբ ասում ենք հայրենիք, Հայաստան, Արցախ, Սփյուռք, խաղաղություն, ծնող, զավակ… Եկե՛ք մեր մտքում ամբարենք անցած տարվա մեր հաջող գործերն ու հաղթանակները` հպարտ ու փայլող շարասյուները, վերածնված Մատենադարանը, հրաշալի օդանավակայանը, հրոսակների զսպումը, համազգային ոգևորության անմոռանալի դրվագները, մյուսները: Եկե՛ք անցած տարում թողնենք անտարբերությունը, իրար չլսելը, թշնամանքը… չթվեմ` գիտենք, թե ինչը արժեք չէ ու հարիր չէ հարազատ ընտանիքին: Եկե՛ք նոր` 2012 թվական տանենք իրար նեցուկ լինելու խոստումը և նոր հաղթանակների վճռականությունը` ի բարօրություն մեր հայրենիքի` Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, հանուն խաղաղության ու արարման, հանուն մեր ընտանիքների, ծնողների, երեխաների, հանուն սահմանին կանգնած մեր որդիների:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք սիրում ենք շեշտել, որ հայերը հին ու հզոր մշակույթի ժառանգորդներ են, և դա ճիշտ է: Բայց փաստ է նաև այն, որ ներկա Հայաստանում շատ բան անկատար է: Մեր երկրում կան ընտանիքներ, որոնք անգամ այս տոնական պահին հազիվ են տաքացրել իրենց կացարանը, անբարեկարգ գյուղեր ու քաղաքներ կան, որոնք չեն համապատասխանում քաղաքակիրթ երկրի մասին մեր պատկերացումներին ու չափանիշներին: Անկասկած, մենք պիտի դառնանք այն երկիրը, որտեղ ամեն քայլափոխի զգացվի, թե ովքեր ենք մենք, ինչ մեծ ու հարուստ ավանդույթների ու քաղաքակրթության հետնորդներ ենք: Այս առումով 2012 թվականը նույնպես պետք է լինի համառ աշխատանքի տարի. միայն աշխատանքով է հնարավոր բժշկել, խնամել, հոգ տանել ու հարմարավետ դարձնել կյանքը: 2012-ը աշխատանքի՛ տարի է լինելու:

Ինչպես գիտեք, գալիք տարի նաև անցկացվելու են Ազգային ժողովի ընտրություններ: Ընտրությունները մեզանում շատ դեպքերում ընկալվել են, կրկնում եմ` ընկալվել են, միայն որպես իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը պահելու միջոց: Վաղուց ժամանակն է ըմբռնելու, որ շատ ավելի բարձր նպատակներ կան: Ես իմ անձնական որոշումը վաղուց եմ կայացրել` անել ինձնից կախվածը արատավոր կարծրատիպից հրաժարվելու, իրոք ազգային և իրոք պետական մոտեցման սկզբունքները քաղաքական կյանքում արմատավորելու համար: Չեմ թաքցնի` օգնության կարիք էլ եմ ունեցել և ունեմ:

Մենք մտնում ենք ոչ միայն նոր տարի, այլև մեր երկրի ու հասարակության զարգացման նոր փուլ: Հավատում եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետության ու հանրության գործունեության բոլոր ասպարեզներում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ այս օրերին տոնական սեղանների շուրջ իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին: Թո՛ղ Նոր տարին խաղաղություն և բարօրություն բերի ձեր ընտանիքներին ու մեր երկրին:

Շնորհավո՛ր Նոր տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում