Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, պատմելով հաջորդ տարվա իր ակնկալիքների մասին, ասաց, որ հետաքրքիր նորություններ կարող են լինել միայն այն պարագայում, ստեղծագործական ջիղի իրականացման համար ստեղծվեն համապատասխան պայմանններ:
«Որքան ստեղծագործական ջիղն իրականանա, այնքան ավելի լավ»,- ասաց Ռ. Բաբայանը` ընդգծելով, որ հաջորդ տարվանից իր ակնկալիքները երկուսն են` ստեղծագործական եռանդի ծնունդ ու հնարավորություն` այդ ստեղծագործական եռանդն իրականացնել:
«Սա վերաբերում է ոչ միայն մեր թատրոնին, այլ մեր կյանքի բոլոր ասպարեզներին»,- հավելեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:









































