Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը, ետ նայելով անցած 12 ամիսներին, նշեց, որ այդ ժամանակահատվածը կհիշի իր ամբողջ կյանքի ընթացքում.
«2011-ը հիանալի տարի էր ինձ համար: Ակզբից «Պորտու»-ի հետ նվաճեցի 4 տիտղոսներ, որոնք ակումբի համար մեծ նշանակություն ունեն: Այնուհետև իմ ծառայություններով սկսեց հետաքրքրվել «Չելսի»-ն, որն ինձ համար շատ հաճելի և, միաժամանակ, զարմանալի էր: Հուսով եմ` «Չելսի»-ի հետ նույնպես տիտղոսներ կնվաճեմ և կարդարացնեմ ակումբի ղեկավարության սպասելիքները: Սա հիանալի տարի էր ինձ համար:
Հատկապես վերջին 5 ամիսների աշխատանքն ինձ համար մեծ փորձ էր: Ես շատ բան սովորեցի և կարծում եմ` թիմը կկատարելագործի իր խաղը, որն էլ կբերի տիտղոսներ»,- Վիլլաշ-Բոաշին մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:








































