Երաժիշտ Արա Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, շնորհավորելով հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը, ասաց, որ առաջին հերթին ցանկանում է, որ խաղաղություն պահպանվի մեր երկրում ու միշտ համերաշխ ապրենք իրար հետ:
«Թող ժպիտով դիմավորենք Ամանորը, ժպիտով ապրենք գալիք տարին: Ցանկանում եմ, որ բոլորի տրամադրությունը լավ լինի»,- մաղթեց Արա Գևորգյանը:
«Աստված բոլորից թող անպակաս լինի»,- հավելեց երաժիշտը:








































